ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՆՋԱՏՄԱՆ (DETACH) ԿԱՐԳԸ (SQL SERVER MANAGEMENT STUDIO)

  • SQL Server Management Studio ծրագրային ապահովման միջոցով միանալ MSSQL Server Database Engine նմուշին (instance) և բացել նմուշը:
  • Բացել Databases ճյուղը և ընտրել այն բազան, որը անհրաժեշտ է անջատել:
  • Բազան անջատելու համար անհրաժեշտ է համապատասխան լիազորություններ (Access) տվյալ բազայի վրա: Եթե տվյալ բազան կիրառության մեջ է, ապա անհրաժեշտ է բազայի հասանելիությունը սահմանափակել single user ռեժիմով:
    • Միկնիկի աջ կոճակով սեղմել անջատման ենթակա բազայի վրա և ընտրել Properties:
    • Select Page ենթապատուհանում ընտրել Options:
    • Other options ենթապատուհանում իջնել մինչև State ենթաբաժինը:
    • Ընտրել Restrict Access և բացել ընտրության ցուցակը – ընտրել Single տարբերակը:
    • Սեղմել OK:
    • Տեղեկատվական պատուհանը կտեղեկացնի, որ կատարած գործողությունը կփակի բոլոր միացումները տվյալների բազային: Աշխատանքը շարունակելու համար սեղմել OK:

  • Մկնիկի աջ կոճակով սեղմել բազայի վրա, ընտրել Tasks կետը և սեղմել Detach: Բացվում է Detach Dtabase երկխոսության պատուհանը:
  • Databases to detach ենթապատուհանի Database name սյունակում ցուցադրվում է ընտրված բազայի անունը: Համզվեք, որ բազան ճիշտ է ընտրված:
  • Ընթացիկ պատուհանում ի սկզբանե նշված չեն Drop Connections և Update Statistics աղյուսակների նշակետերը: Նշել Drop Connections աղյուսակի նշակետը և սեղմել OK:

Այս գործառույթի մասին ավելի մանրամասն տեղեկացեք http://technet.microsoft.com/en-us/library/ms190209.aspx կայքից:

Powered by ASP.NET!