ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ (BACKUP) ԿԱՐԳԸ (SQL SERVER MANAGEMENT STUDIO)
- SQL Server Management Studio ծրագրային ապահովման միջոցով միանալ MSSQL Server Database
Engine նմուշին (instance) և բացել նմուշը:
- Բացել Databases-ը և ընտրել այն բազան, որը անհրաժեշտ է արխիվացնել (մասնավոր դեպքում
Midas):
- Մկնիկի աջ կոճակով սեղմել բազայի վրա, ընտրել Tasks կետը և սեղմել Back Up: Բացվում
է Back Up Dtabase երկխոսության պատուհանը:
- Բացված պատուհանուի պարամետրերը թողնել ի սկզբանե նույնը: Միայն Destination ենթապատուհանում,
սեղմելով Remove կոճակը, հեռացնել առկա տողը, որը բնութագրում է վերջին արխիվացման
տեղակայումը և ֆայլի անվանումը:
- Նույն ենթապատուհանում սեղմել Add կոճակը: Բացվում է Select Backup Destination պատուհանը,
որում սեղմել File Name ընտրության ցուցակը:
- Բացվում է Locate Database Files պատուհանը: Select the File ենթապատուհանում, հիերարխիկ
կառուցվածքից ընտրել այն դիրեկտորիան, որում անհրաժեշտ է արխիվացնել բազան:
- Files os Type ընտրության ցուցակից ընտրել All Files(*) տարբերակը:
- File Name լրացման դաշտում լրացնել անուն արխիվացվող բազայի համար և սեղմել OK:
- Select Backup Destination պատուհանում նույնպես սեղմել OK:
- Back Up Dtabase երկխոսության պատուհանի Destination տեղեկատվական պատուհանում կցուցադրվի
այն դիրեկտորիան, որը ընտրվել է արխիվացման համար: Նույն պատուհանում սեղմել OK: Տեղեկատվական
պատուհանը կտեղեկացնի, որ արխիվացումը ավարտվեց բարեհաջող:
Այս գործառույթի մասին ավելի մանրամասն տեղեկացեք
http://msdn.microsoft.com/en-us/library/ms187510.aspx կայքից: