Միդաս-3 խնդիրների և կատարված գործողությունների կառավարման համակարգ

ՄԻԴԱՍ-3 խնդիրների և գործողությունների կառավարման համակարգը նախատեսված է ՀՀ բոլոր ԱԱՊ հաստատություններում գործող ՄԻԴԱՍ-3 ԱՏՀ-ի հետ կապված խնդիրները և գործողությունները գրանցելու համար: Այն թույլ է տալիս հավաքագրել տեղեկատվություն տարբեր բուժհաստատություններում առկա ՄԻԴԱՍ-3 խնդիրների և դրանք լուծելու նպատակով կատարված գործողությունների վերաբերյալ: Հնարավորություն է ընձեռնում համապատասխան լիազորություններով գործարկողներին, ներմուծել խնդիրներ, ինչպես նաև դիտարկել ներմուծված խնդիրները` հետագա տեխնիկական և ադմինիստրատիվ գործողությունների և վերլուծությունների նպատակով:

Համակարգը աշխատում է կլիենտ-սերեվեր սկզբունքով: Այսինքն, տվյալները ներմուծվում և պահպանվում են առանձին տվյալների բազայի սերվերում: Համակարգի տվյալների բազային հասանելիություն ստանալու, ինչպես նաև այդ բազայի վրա աշխատելու համար, անհրաժեշտ է ունենալ ՄԻԴԱՍ-3 խնդիրների և գործողությունների կառավարման համակարգի ծրագրային ապահովում և համապատասխան լիազորություններով գործարկող ու ծածկագիր:

Միդաս-3 խնդիրների և կատարված գործողությունների կառավարման համակարգի գործարկելու համար անհրաժեշտ է սեղմել Միդաս-3 խնդիրների և կատարված գործողությունների կառավարման համակարգ հղումը:

Միդաս-3 խնդիրների և կատարված գործողությունների կառավարման համակարգի ուղեցույցը ստանալու համար անհրաժեշտ է բեռնել Միդաս-3 խնդիրների և կատարված գործողությունների կառավարման համակարգի ուղեցույց ֆայլը:

Powered by ASP.NET!