միդաս-3 ադմինիստրատորի գործիքներ [տարբերակ 2.0.0.8]

Միդաս-3 ադմինիստրատորի գործիքների աշխատանքային 2.0.0.8 տարբերակը թողարկվել է 15/06/2010թ. և կազմված է երկու մասից.

  • Միդաս-3 ադմինիստրատորի գործիքների ինտերֆեյս [2.0.0.8]. Սույն ինտերֆեյսը .Net 3.5 Framework-ի հիման և Visaul Studio 2008 SP1 միջավայրում մշակված ծրագիր է, որի շահագործման համար անհրաժեշտ նախապայմանները ներկայացված են ստորև.
  • Միդաս-3 տվյալների բազա (Midas.bak), որը իրենից ներայացնում է MS SQL 2005 և պարունակում է բոլոր կառուցվածքային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Միդաս-3 ծրագրային փաթեթի 2.0.2.7 տարբեակի գործարկման համար: Միդաս-3 տվյալների բազան տեղադրելու համար անհրաժեշտ է նախապես տեղադրել Միդաս-3 ադմինիստրատորի գործիքների ինտերֆեյսը, որը աշխատանքի ընթացքում ավտոմատ կերպով տեղադրում է Midas.bak ֆայլը:
  • Միդաս-3 փոխակերպման տվյալների բազա (Midascatalogs.bak), որը իրենից ներայացնում է MS SQL 2005 բազա, որը իր մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որոնք իրականացվել են Միդաս-3 ծրագրային փաթեթի 2.0.2.7 տարբերակում և պարունակում է "Դեղորայքի", "Բուժհաստատությունների", "ԱԱՊ ախտարաշումների", "ԱԱՊ ախտորոշման խմբերի", "Դիսպանսեր խմբերի", և "Ուղեգրվող մասնագետների" ցանկերի աղյուսակները: Միդաս-3 փոխակերպման տվյալների բազան տեղադրելու համար անհրաժեշտ է նախապես տեղադրել Միդաս-3 ադմինիստրատորի գործիքների ինտերֆեյսը, որը աշխատանքի ընթացքում ավտոմատ կերպով տեղադրում է Midas.bak ֆայլը:

Միդաս-3 ադմինիստրատորի գործիքների աշխատանքային 2.0.0.8 տարբերակը փորձարկվել և աշխատում է հետևյալ օպերացիոն համակարգերում.

  • Windows XP Professional SP2/SP3
  • Windows Server 2003 SP1/SP2
  • Windows Vista
  • Windows Vista SP1
  • Windows 7
  • Windows Server 2008 SP1/SP2
Powered by ASP.NET!