բարի գալուստ միդաս-3 ավտոմատացված տեղեկատվական համակարգ
2010 թ.-ի հունվարի 25-ին, ԱԱՊԲԾ-ն և ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական
գործակալությունը (ԱՆ/ՊԱԳ) առցանց օգնության ինտերնետային կայք գործարկեցին առողջապահական
կառավարման նոր ավտոմատացված տեղեկատվական համակարգը (ԱԿՏՀ)` «ՄԻԴԱՍ-3»-ն օգտագործողների
համար:
«ՄԻԴԱՍ-3» համակարգը ԱՆ կողմից ԱԱՊԲԾ աջակցությամբ իրականացվող ԱԱՊ բարեփոխումների
նոր գործընթացի չորս հենասյուներից մեկն է (բնակչության գրանցման, խրախուսական վարձատրության
և որակի ապահովման հետ միասին և հանդիսանալով վերջիններիս միացման կետը): Այն մշակվել
է ԱԱՊԲԾ և ԱՆ/ՊԱԳ-ի կողմից` Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական
ինստիտուտի (որը հայտնի է նաև որպես Մերգելյանի ինստիտուտ) միջոցով, և եկել փոխարինելու
նախկին «ՄԻԴԱՍ-2» համակարգը: «ՄԻԴԱՍ-3»-ը տեղակայված է երեք մակարդակներում` հաստատության,
մարզային և կենտրոնական: «ՄԻԴԱՍ-3» համակարգի գործարկումն ապահովելու նպատակով, ԱԱՊԲԾ-ն
իրականացրել է վերապատրաստման լայնածավալ դասընթաց` նախատեսված ԱԱՊ բոլոր հաստատությունների
համակարգչային օպերատորների, առողջապահության և սոցիալական ապահովության մարզային վարչությունների,
ինչպես նաև ԱՆ/ՊԱԳ տարածքային ստորաբաժանումների համար:
Սույն կայքը մշակվել է ԱԱՊԲԾ-ի և ԱՆ/ՊԱԳ-ի կողմից և թույլ է տալիս օգտագործողներին ի թիվս այլոց, ներբեռնել «ՄԻԴԱՍ-3» համակարգը
գործարկողի ձեռնարկը, ադմինիստրատորի ձեռնարկը, «ՄԻԴԱՍ-3» կլիենտ ծրագիրը, ինչպես նաև
հղումներ է տրամադրում «ՄԻԴԱՍ-3»-ի աշխատանքի համար նախապայման հանդիսացող որոշակի
ծրագրեր ներբեռնելու համար: Ի հավելումն, այն բաժին ունի` նվիրված «ՄԻԴԱՍ-3»-ի խնդիրների
և գործողությունների հաշվառմանը, որը հիմնվում է գործարկողների բացահայտած խնդիրների
վրա և գտնվում է ԱՆ/ՊԱԳ կենտրոնական մակարդակի հսկողության ներքո, ինչպես նաև լուծումներին,
որոնք տրվում են ցուցումների կամ փոքրածավալ ծրագրային գործիքների տեսքով, որոնցից,
խնդիրները լուծելու համար, օգտվում են թե´ գործարկողները, թե´ ադմինիստրատորները: Կայքի
մեկ այլ կարևոր բաժին է հետադարձ կապի բաժինը, որը պարունակում է Երևանում և մարզերում
այն պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են լուծել «ՄԻԴԱՍ-3»-ի
հետ կապված տեխնիկական և այլ բնույթի հարցեր: Այդ ամենով հանդերձ, կայքը կանոնավոր
կերպով թարմացվում և բարելավվում է: